Ամերիկացի ռեժիսորի դեմ դատական հայցը կլսի Ստավրոպոլի երկրամասային դատարանըՍտավրոպոլի երկրամասային դատարանը կքննի չեչեն գրող Ռուսլան Զակրիևի վճռաբեկ բողոքը, որը պահանջում է ճանաչել իր հեղինակային իրավունքները հոլլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի նկարահանած «Ավատար» ֆիլմօի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Առաջին ատյանի դատարանից բողոքը կուղարկվի Ստավրոպոլի երկրամասային դատարան»,- հայտարարել է դատարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Զակրիևը հայտարարել էր, որ ինքը մտադիր է դատական հայց ներկայացնել Քեմերոնի նկատմամբ և նրանից պահանջել 1 մլրդ դոլարի փոխհատուցում: Չեչեն գրողը պնդում է, որ ամերիկացի ռեժիսորը գրագողություն է կատարել իր ֆիլմի նկարահանման ընթացքում: Ըստ նրա Քեմերոնի նկարահանած «Ավատարի» շատ տեսարաններ ուղղակի կրկնում են ֆիլմի նկարահանումներից դեռ շատ առաջ (2002թ.-ին) ռուսական գրական պաշտոնական Պրոզա.ռու կայքում ազատ ընթերցանության համար զետեղված իր «Գաղտնի զենք» վեպի պատկերները:
Ստավրոպոլ քաղաքի Ալեքսանդինյան շրջանի առաջին ատյանի դատարանը գրողի հայցը չի քննել:
Դրանից հետո Զակրիևը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարնին, որը հայցը լսելու օրը դեռ չի հրապարակել:
«Առաջին ատյանի դատարանից բողոքը կուղարկվի Ստավրոպոլի երկրամասային դատարան»,- հայտարարել է դատարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Զակրիևը հայտարարել էր, որ ինքը մտադիր է դատական հայց ներկայացնել Քեմերոնի նկատմամբ և նրանից պահանջել 1 մլրդ դոլարի փոխհատուցում: Չեչեն գրողը պնդում է, որ ամերիկացի ռեժիսորը գրագողություն է կատարել իր ֆիլմի նկարահանման ընթացքում: Ըստ նրա Քեմերոնի նկարահանած «Ավատարի» շատ տեսարաններ ուղղակի կրկնում են ֆիլմի նկարահանումներից դեռ շատ առաջ (2002թ.-ին) ռուսական գրական պաշտոնական Պրոզա.ռու կայքում ազատ ընթերցանության համար զետեղված իր «Գաղտնի զենք» վեպի պատկերները:
Ստավրոպոլ քաղաքի Ալեքսանդինյան շրջանի առաջին ատյանի դատարանը գրողի հայցը չի քննել: Դրանից հետո Զակրիևը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարնին, որը հայցը լսելու օրը դեռ չի հրապարակել: