Ֆրանսիացի հեղինակի «Իրադարձությունը»՝ «Վենետիկ֊78»֊ի հաղթող09.13.2021
Վենետիկի միջազգակին 78֊րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը բաժին է հասել ֆրանսիացի կին ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձություն» ֆիլմին։ Այդ մասին փառատոնի միջազգային ժյուրիի նախագահ, հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն Հոն հայտարարել է անցած շաբաթ օրը, սեպտեմբերի 11֊ին Վենետիկի Կինոյի պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։
«Իրադարձություն» ֆիլմի գործողությունները ծավալվում են 1963թ․֊ին։ Այս դրամայի կենտրոնում հայտնվում է խոստումնալից ապագայով երիտասարդ ուսանողուհին, որը պարզում է, որ հղիացել է։ Նրա հայրենիքում աբորտը արգելված էր։ Աղջիկը փորձում է այս իրավիճակից ելք գտնել․․․
Այս կինոնկարը ռեժիսոր Օդրի Դիվանի երկրորդ լիամետրաժ ստեղծագործությունն է։
Վենետիկյան կինոփառատոնի երկրորդ մրցանակը՝ «Արծաթե առյուծը» շնորհվել է Ջեյն Քեմփիոնին «Շան իշխանությունը» ֆիլմին։ Այն նկարահանվել է ըստ ամերիկացի գրող Թոմաս Սևիջի վեպի։ Կինոնկարն արտադրվել է «Netflix. Ընկերության համագործակցությամբ՝ ռեժիսորի հայրենիքում, Նոր Զելանդիայում։
Ի դեպ, «Շան իշխանությունը» ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմփիոնը առաջին կին ռեժիսորն է, որը կարողացել է նվաճել Կաննի միջազգային փառատոնի գլխավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը։ Նա այդ հեղինակավոր պարգևին արժանացել է 1992թ․֊ին «Դաշնակահարը» ֆիլմի համար։ Իսկ մինչ այդ, Քեմփիոնը արժնացել էր ևս մեկ հեղինակավոր պարգևի՝ 1990թ,֊ի Վենետիկի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին։
Այս թեմայով այլ հղումներ-1