Թատերաշրջան, որը բացվել է գեղարվեստական կինոնկարի նկարահանմամբ08.17.2022
Նախօրեին, օգոստոսի 16֊ին, Մոսկվայի Գելիկոն օպերան իր 33֊րդ թատերաշրջանն սկսել է․․․ կինոնկար նկարահանելով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Թատրոնում նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ՝ «Պիկովայա դամա» օպերայի հիման վրա։ Սա բեմադրությունը կինոժապավենին փոխանցելու առաջին դեպքն է՝ սկսած 1982թ․֊ից։
Թատրոնի տնօրեն Դմիտրի Բերթմանը այս նկարահանումը անվանել է «պատմական իրադարձություն»։ Այս ֆիլմը նախատեսվում է ցուցադրել կինոթատրոններում։
Ավելացնենք, որ նախագիծը թատրոնն իրականացնում է «Ռոսիա կուլտուրա» հեռուստաալիքի համագործակցությամբ։