Վախճանվել է կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը10.24.2016
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am»-ին:
Ներսես. Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը` «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը», «Խոհարարները եկել են մրցույթի», առաջին իսկ ցուցադրությունից սիրվել են հանդիսատեսի կողմից և մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում: Նա նաև բազմաթիվ կինոնկարների սցենարի հեղինակ է և, որպես դերասան նկարահանվել է իր սցենարներով նկարահանված շատ ֆիլմերում:
Ներսես. Հովհաննիսյանը 2005 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:
Վերջին տարիերին նա բնակվում էր Մոսկվայում:
Ներսես Հովհաննիսյանի կհուղարկավորվի Մոսկվայում: