Նոր ակադեմիայում ուսումնառությունը կընթանա 21-րդ դարի չափանիշներով09.16.2015
Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում, կինոդերասանի թատրոնում հանդիսավորությամբ բացվել է նշանավոր ռեժիսոր Նիկիտա Միխալկովի կինեմատոգրաֆիական և թատերական արվեստների ակադեմիան: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vesti.ru»-ին:
Արդեն գործող երիտասարդ ռեժիսորները, դերասանները, պրոդյուսերները և օպերատորներն այս կրթօջախում Նիկիտա Միխալկովի ղեկավարությամբ կբարձրացնեն իրենց որակավորումը: Ընդ որում սովորողները պարզապես չեն նստի լսարաններում և հայեցողաբար ունկնդրի դասախոսներին: «Սա տեսադաշտ է, հաղորդակցություն, դիտումներ, զրույցներ, փորձեր, դա ամենաանհավանական շրջադարձեր է հարաբերությունների մեջ, երբ աշխատանքը ստացվում է: Դա Ստանիսլավսկու, Միխայիլ Չեխովի, Շարլ Դյուլենի, Փիթեր Բրուքի դպրոցներն է: Սա այն միասնական վերցվածն է, որոնցից զրկված ես նստարանների մոտ նստելով և դասախոսություններ ունկնդրելով»,- նշել է Նիկիտա Միխալկովը իր հարցազրույցներից մեկում:
Այս նոր ուսումնական հաստատությունը ստեղծվել է Նիկիտա Միխալկովի ամառային ակադեմիայի հիման վրա, որը ուսանողներ էր ընդունում անտնդմեջ՝ վերջին 3 տարիներին:
«Միխալկովի ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ ընդունում են ոլորտային բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին: Այն պետք է զբաղվի իր սաների հետագա առաջընթացի ապահովմամբ, այստեղ պետք է օգնեն նրանց կարիերայի առաջխաղացմանը»,- ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Ակադեմիայում ունկնդիրները կարող են ուսանել որակավորման բարձրացման 4 ծրագրերից մեկով՝ «Դերասանական վարպետությունը ժամանակակից պայմաններում», «Ռեժիսուրայի արվեստը 21-րդ դարում», « Օպերատորական արվեստ. 21-րդ դարի տեխնոլոգիաներ» և «Պրոդյուսեր -21-րդ դար»: