1 մլն օրինակ, 60 հազարի փոխարեն01.08.2015
Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» հանդեսի հաջորդ համարը լույս կտեսնի 1 մլն տպաքանակով, հայտարարել է պարբերականի փաստաբան Ռիչարդ Մալկան: Այդ մասին «lefigaro.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:
Հունվարի 7-ին 12 մարդու կյանք խլած ահաբեկիչների հարձակմանը ենթարկված այդ 16 էջանոց հանդեսը ընդհանրապես լույս է ընծայվում 60 հազար օրինակով: Պարզապես այս անգամ այն կազմված կլինի 8 էջից, հայտարարել է Մալկան:
Երկիծանկարներով զարդարվող հանդեսին կօժանդակեն «Canal+ » հեռուստաալիքը և «Le Monde» թերթը: 1 մլն տպաքանակով համարի ստեղծմանը կմասնակցեն «Liberation» պարբերականի լրագրողները:
Ավելի վաղ սյունակագիր Պատրիկ Պելլուն հայտնել էր, որ «Charlie Hebdo» հանդեսի հաջորդ համարը լույս է տեսնելու հաջորդ շաբաթվա ընթացքում: