«Օպենհեյմերը» հաղթեց «BAFTA-2024»֊ում02.19.2024
Փետրվարի 18֊ի լույս 19֊ի գիշերը, երբ Երևանում գիշեր էր, Լոնդոնում կայացել է բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակաբաշխությունը։ Այն թվով 77֊րդ էր։
Ամերիկյան ակադենիեյի «Օսկար» մրցանակաբաշխության արդյունքները գրեթե կանխանշող այս ստուգատեսում հաղթարշավ է տոնել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի կենսագրական «Օպենհեյմեր» կինոնկարը։ Այն արժանացել է 7 մրցանակների, որոնց թվում «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգերում։
Երկրորդը նվաճված «Բրոնզե դիմակների» քանակով «ռեժիսոր Յորգոս Լանթիմոսի «Աղքատ ժառանգները» կիոնկարն է։ Այն արժանացել է 5 մրցանակների, այդ թվում նաև «Կնոջ լավագույն դերակատար», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում։
Բրիտանական կինոյի ակադեմիան, որին ավելի ուշ միացավ նաև հեռուստատեսային ռեժիսորների և պրոդյուսերների համագործակցությունը, հիմնադրվել է 1947թ․֊ին։ Այն լավագույն ֆիլմերը մրցանակներով նշանավորել է՝ սկսած 1949թ․֊ից, իսկ 1855թ․֊ից նաև հեռուստատեսային ծրագրերը։
BAFTA֊ն սովորաբար անցկացվում է ամերիկյան երկու խոշոր մրցաակաբաշխության «Ոսկե գլոբուսի» (7.01.2024թ․) և «Օսկարի» (10.03.2024թ․) միջև ընկած ժամանակամիջոցում։