Վրացի երգչուհին պարգևատրվել է ուկրաինական շքանշանով09.27.2023
Այսօր, սեպտեմբերի 27֊ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրաց երգչուհի Նինո Կատամաձեին պարգևատրել է «Իշխանուհի Օլգա» շքանշանով; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newsgeorgia.ge․֊ին։
Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ երգչուհին այդ պատվին արժանեցել է «Միջպետական համագործակցությանը, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու, ուկրաինական պետության հանրաճանաչումը աշխարհում մեծացնելու, անձնական ծանրակշիռ ավանդ ներդնելու» համար։
Վրացական ջազի աստղ Նինո Կատամաձեն ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի։ Ռուսական զորքերի լայնածավալ ներխուժումից հետո երգչուհին հիմնել է ուկրաինացի փախստակների օժանդակության հիմնադրամ։ Նա հաճախակի կազմակերպում է բարեգործական համերգներ և այցելում Կիև։
« Իշխանուհի Օլգա» շքանշանը Ուկրաինայում հիմնադրվել է 1997թ․֊ին։ Այն կրում է 945-960թթ․֊երին Կիևյան Ռուսիայի մեծ իշխանուհի Օլգայի անունը, որի ակտիվ մասնակցությամբ էլ սլավոնական այդ հեթանոս ժողովրդի մեջ տարածվել է քրիստոնեությունը։ Այդ շքանշանը նախատեսված է պետական, քաղաքացիական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում մեծ ներդրումներ կատարած կանանց համար։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։