Փառատոնի «Esperanza» անվանումը համահունչ է եղել հաղթող ֆիլմի բովանդակությանը Մոսկվայում օրերս ավարտվել է «Esperanza» խորագիրն ունեցող ոչ կոմերցիոն ֆիլմերի 1-ին միջազգային փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Ըստ օտարերկրյա և տեղացի մասնակիցների փառատոնն աչքի է ընկել խոր սիմվոլիզմով և ներկայացված աշխատանքների բացառիկությամբ:
Երեք օրյա տևողությամբ փառատոնը բացվել և փակվել է կուբացի երիտասարդ ռեժիսոր Կառլոս Մաչադոյի «Դարի կառույցը» սև-սպիտակ կինոժապավենով, որն անդրադառնում է Կուբայի Խուրագուա քաղաքի մոտ տարիներ առաջ կառուցվող ատոմակայանի պատմությանը, որի շինարարությունն իրականացվում էր Խորհրդային Միության օժանդակությամբ և, որը, սակայն, այդպես էլ մնաց անավարտ՝ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով:
Փառատոնում լավագույնը ճանաչված այս ոչ կոմերցիոն նախագծի մասին խոսելով, ռեժիսորը նշել է, որ իրենց կինոնկարում հաջողվել է ցուցադրել «Կուբայի այն անտեսանելի մասնիկը, որտեղ մարդիկ դեռ շատ ամուր են կապված մեր ոչ վաղ անցյալին և ապրում են հույսով, որ կրկին կստանան օգնություն օվկիանոսի մյուս կողմից, որը երկար ժամանակ ցուցաբերում էր ԽՍՀՄ-ը»:
Ավելացնենք, որ փառատոնի անվանումը՝ «Esperanza»-ն, թարգմանաբար նշանակում է «Հույս»:
Փառատոնի ընթացքում ոչ կոմերցիոն նախագծերից աչքի է ընկել նաև Արթուր Շնիցլերի 19-րդ դարում աղմկահարույցի անուն վաստակած «Շուրջպար» պիեսի հիման վրա գերմանացի ռեժիսոր Ջոակիմ Գլասերի նկարահանած «Վառել սերը» կինոնկարը: Այս ֆիլմի հեղինակը բարձր է գնահատել ոչ կոմերցիոն ֆիլմերի մոսկովյան առաջին ստուգատեսը և հույս հայտնել, որ այն լավ խթան կդառնա եվրոպայում ոչ կոմերցիոն մոտեցմամբ կինոնկարների արտադրության համար:
Ըստ օտարերկրյա և տեղացի մասնակիցների փառատոնն աչքի է ընկել խոր սիմվոլիզմով և ներկայացված աշխատանքների բացառիկությամբ:
Երեք օրյա տևողությամբ փառատոնը բացվել և փակվել է կուբացի երիտասարդ ռեժիսոր Կառլոս Մաչադոյի «Դարի կառույցը» սև-սպիտակ կինոժապավենով, որն անդրադառնում է Կուբայի Խուրագուա քաղաքի մոտ տարիներ առաջ կառուցվող ատոմակայանի պատմությանը, որի շինարարությունն իրականացվում էր Խորհրդային Միության օժանդակությամբ և, որը, սակայն, այդպես էլ մնաց անավարտ՝ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով:
Փառատոնում լավագույնը ճանաչված այս ոչ կոմերցիոն նախագծի մասին խոսելով, ռեժիսորը նշել է, որ իրենց կինոնկարում հաջողվել է ցուցադրել «Կուբայի այն անտեսանելի մասնիկը, որտեղ մարդիկ դեռ շատ ամուր են կապված մեր ոչ վաղ անցյալին և ապրում են հույսով, որ կրկին կստանան օգնություն օվկիանոսի մյուս կողմից, որը երկար ժամանակ ցուցաբերում էր ԽՍՀՄ-ը»:
Ավելացնենք, որ փառատոնի անվանումը՝ «Esperanza»-ն, թարգմանաբար նշանակում է «Հույս»: Փառատոնի ընթացքում ոչ կոմերցիոն նախագծերից աչքի է ընկել նաև Արթուր Շնիցլերի 19-րդ դարում աղմկահարույցի անուն վաստակած «Շուրջպար» պիեսի հիման վրա գերմանացի ռեժիսոր Ջոակիմ Գլասերի նկարահանած «Վառել սերը» կինոնկարը: Այս ֆիլմի հեղինակը բարձր է գնահատել ոչ կոմերցիոն ֆիլմերի մոսկովյան առաջին ստուգատեսը և հույս հայտնել, որ այն լավ խթան կդառնա եվրոպայում ոչ կոմերցիոն մոտեցմամբ կինոնկարների արտադրության համար: