2013թ.-ի ամենասեքսուալ կինը10.09.2013
«Esquire» հանդեսն արդեն երկրորդ անգամ «Վրիժառուների» աստղին անվանել է ամենասեքսուալ կինը:
Առաջին անգամ այդ կոչմանը Սքարլեթ Յոհանսոնն արժանացել էր 2006թ.-ին: 7 տարի անց, նա վերահաստատեց իր կոչումը և կրկին հայտնվեց հայտնի հանդեսի նոյեմբերյան համարի կազմին, հաղորդում է «filmpro.ru»-ն:
Ինքը` 28-ամյա Յոհանսոնն այսպես է մեկնաբանել իր հաղթանակը. «Գիտեք, ես հիմա պետք է շտապեմ: Ես կինոբիզնեսում 28-ամյա կին եմ, ճի՞շտ է: Շուտով ինձ կսկսեն մայրիկների դերեր առաջարկել: Այդ ժամանակ ես կմտածեմ, որ պետք է կանգ առնել: Ես դրանից կարող եմ պաշտպանվել թատրոնում աշխատելով , պրոդյուսերությամբ, «Esquire»-ի համար լուսանկարվելով»:
Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին նշանվել է ֆրանսիացի ժուռնալիստ Ռոմեն Դորիակի հետ: Նրանք ծանոթացել են 2012թ.-ին Փարիզի «Le Salon» գեղարվեստի ցուցասրահում: Դրանից հետո, նրանց մի քանի անգամ միասին տեսել են Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Այժմ դերասանուհու ապագա նախագծերի մեջ տեղ ունեն «Կինը», «Շեֆը», «Առաջին վրիժառուն: Ուրիշ պատերազմ», «Վրիժառուներ: Էռա Ալտորնան» ֆիլմերը: Վերջերս տարբեր երկրներում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց նրա մասնակցությամբ «Դոն Ժուանի հրապուրանքները» ռոմանտիկական կոմեդիան, որի ռեժիսորն է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը: Ինչպես խոստովանել է բեմադրիչը, ֆիլմի սցենարը գրվել է հատուկ Սքարլեթ Յոհանսոնի համար: