Գրքի 70-րդ միջազգային տոնավաճառի պատվավոր հյուրը Վրաստանն էր10.13.2018
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում այսօր երեկոյան իր աշխատանքները կավարտի գրքի հայտնի տոնավաճառը: Այն թվով 70-րդն էր:
Այս տարվա գրքի միջազգային տոնը հոկտեմբերի 9-ին բացել էին Հեսսեն դաշնային հողերի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեն, Եվրամիության արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ինչպես և հռչակել էր Ֆոլքեր Բուֆյեն, Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը վերածվեց «ազատության մանիֆեստի», որտեղ ոչ միայն գրահրատարակչական գործին առնչվող ֆիրմաների ներկայացուցիչները կնքում էին տարբեր համագործակցության պայմանագրեր, այլև պաշտպանվում էր խոսքի և ընթերցանության ազատությունը: Եվ դա պատահական չէր, քանի որ գրքի 70-րդ տոնավաճառի գլխավոր թեման վերաբերում էր մարդու իրավունքներին:
Կազմակերպիչների տվյալներով տոնավաճառին մասնակցել է 110 երկրներից բերված 7,5 հազար ցուցանմուշ: Ըստ ցուցահանդեսի տնօրեն Յուրգեն Բոսսի կանխատեսումների, միջոցառումն ունեցել է 300 հազար այցելու:
169 հազար քառակուսի մետր մակերեսի վրա տեղադրված ցուցատաղավարներին այցելուները ծանոթանում էին ոչ միայն ներկայացված գրքերին, այլև տարբեր հանդեսների, թերթերի, ատլասների քարտեզների, կոմիկսների ու օրացույցների:
Տոնավաճառի շրջանակներում անցկացվել են նաև 4 հազար այլ միջոցառումներ՝ սեմինարներ, գրողների, քաղաքական գործիչների, նկարազարդողների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ և այլն:
Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի մասշտաբների և նշանակության յուրահատուկ ցուցիչ է նաև այս ֆորումը լուսաբանող լրագրողների թիվը: 2018թ-ի հոբելյանական տոնավաճառին հավատարմագրվել էին տարբեր երկրներ և լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 10 հազար լրագրողներ:
Ասենք, որ Մայնի Ֆրանկֆուրտի 70-րդ տոնավաճառում Վրաստանը հանդես էր գալիս որպես պատվավոր հյուր: