Եվրասիական համագործակցությունը կակտիվացվի նաև մշակույթի ոլորտում01.26.2015
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությանը մշակել Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետությունների հետ մշակույթի ոլորտում համագործակցության հարցը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ըստ տեղեկատվության, ՌԴ նախագահի հանձնարարությունը ենթադրում է տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև մշակութային համագործակցության ակտիվացում, որը պետք է իրականացվի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր խորհրդակցական մարմին ստեղծելու ճանապարհով:
Ըստ ՌԴ նախագահի հանձնարարականի, այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքի արդյունքների մասին զեկուցման ժամկետ է սահմանվել մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 1-ը: