Օլիվեր Սթոունը ցանկանում է ֆիլմ նկարահանել Վ. Պուտինի մասին11.06.2014
Հոլլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկանում է նկարահանել վավերագրական ֆիլմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին և որպես շատ երևույթների նկատմամբ այընտրանքային տեսակետ ցուցադրել ամերիկացիներին: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սթոունը հայտնի է որպես սուր քաղաքական թեմաներով ֆիլմերի ռեժիսոր: Նրա հերոսներից են Ռիչարդ Նիքսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը: Սակայն ռեժիսորն ասել է, որ ինքը Պուտինի մասին ցանկանում է նկարահանել ոչ թե գեղարվեստական ֆիլմ, այլ նրա հետ հարցազրույց անցկացնել , որպեսզի ցուցադրի այն տեսակետը, որը ամերիկացիները չեն ցանկանում լսել: «Ես կցանկանայի նրա մասին նկարել վավերագրական ֆիլմ»,- ասել է նա:
Վերջերս Ռուսաստանում լույս է տեսել Սթոունի «Ամերիկայի չհրապարակված պատմությունը» գիրքը, որտեղ հեղինակը առաջարկում է այդ երկրի պատմությունը դիտարկել մյուս կողմից:
«Ցանկացած երկիր թաքցնում է իր բացասական կողմերը: Շատ դժվար է պետության համար ինքնաքննադատությամբ զբաղվելը, սովորաբոր բոլորը շատ սիրահարված են իրենք՝ իրենց: Ես չեմ ցանկանում ասել, որ այն պատմությունը, որ ԱՄՆ-ում սովորեցնում են երիտասարդներին՝ սուտ է, սակայն այն մասնատված է կտորների, դուք չեք տեսնում ամբողջական պատկեր: Փիթեր Քոզաքի (գրքի համահեղինակի) հետ մենք ցանկացել ենք պատմությունը դարձնել առավել հասկանալի, որպեսզի կարողանանք հետևել որոշակի հաջորդականության»,- ասել է լրատվամիջոցին ամերիկացի կինոռեժիսորը: