Արևմուտքցիների տեղում ցուցադրվում են մահմեդական արվեստագետների գործեր02.08.2017
Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, որպես բողոքի նշան, մշտապես ցուցադրվող Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և մի շարք այլ արևմտյան արվեստի նշանավոր գործիչների աշխատանքներ հանվել են և դրանց փոխարեն թանգարանում տեղադրվել են մահմեդական այն երկրների արվեստագետների գործերը, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ի տարածք համաձայն Թրամփի աղմկահարույց հրամանագրի արգելվում է : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «independent.co.uk»-ին:
Ասենք, որ թանգարանի 5-րդ հարկի այդ սրահում ցուցադրվում են մինչև 1940 թ.-ն ստեղծված արվեստի գործերը: Այցելուներն այսուհետ այստեղ գեղանկարիչներ Հադիդին և էլ Սալահին ներկայացնող ցուցանմուշների հետ կտեսնեն են նաև իրանցի քանդակագործ Փարվիզ Թանավոլի, լուսանկարիչ Շիրանա Շահբազի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել էր «Երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից պաշտպանելու մասին հրամանագիր, որի համաձայն անորոշ ժամանակով արգելվում էր մահմեդական մի շարք երկրների՝ Սիրաիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Յեմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
Ավելացնենք, որ Սիեթլում ԱՄՆ-ի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբերթը փետրվարի 3-ին կասեցրել էր այդ հրամանագրի գործունեությունը: Նա այդ փաստաթղթի կողմից արվող սահմանափակումը հայտարարել էր անարդար և խտրական: