Կառավարությունը պարգևատրել է մշակույթի զարգացմանն օժանդակող բիզնեսմեններին12.24.2014
Ռուսաստանցի բիզնեսմեններ Վիկտոր Վեքսելբերգը, Գենադի Տիմչենկոն, Վլադիմիր Պոտանինը, Օլեգ Դերիպասկան և Միխայիլ Գուցերիևը ճանաչվել են համազգային «Տարվա հոգաբարձու» ակցիայի հաղթողներ; Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ակցիան կազմակերպվել էր ի նշանավորումն Մշակույթի տարվա, որի արդյունքները ամփոփվել են ՌԴ Մշակույթի նախարարությունում: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Մոսկվայում: Դրանք հաղթողներին է հանձնել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Նախարարը նշել է, որ մրցանակին հավակնելիս են եղել 80 թեկնածուներ, որոնց ակցիայի պայմանների համաձայն, առաջ են քաշել տարածաշրջանների մշակույթի ոլորտի գերատեսչական բաժինները: Ըստ Մեդինսկու մշակույթի տարին (2014թ.-ն) կդառնա շրջադարձային հայրենական հոգաբարձուական գործունեության ասպարեզում: «Այս տարի մենք ընդունել ենք օրենք հոգաբարձության մասին, մենք ունենք կոնկրետ առաջարկներ այն իրականացնելու համար, ես այդ մասին վաղը կխոսեմ մշակույթի գծով խորհրդի նիստի ժամանակ: Նույնիսկ եթե մենք հասնենք զեղջերի, միևնույնն է զոհաբերություններ կատարելը շահավետ չի, կազատեն, լավագույն դեպքում, եկամտահարկից: Միևնույնն է դա խթան չի»,- ասել է Մեդինսկին:
Նրա կարծիքով, խթանը պետք է լինի պետության հետաքրքրությունը բարեգործների նկատմամբ: Եվ հոգաբարձության զրգացման հարցում երկրորդ պայմանը՝ դա հենց բարեգործների «բարի սիրտն է»:
Վիկտոր Վեքսելբերգը պարգևատրվել է Ֆաբերժեի մասնավոր թանգարան կառուցելու համար: Վլադիմիր Պոտանինը՝ մշակութային նախագծերին օժանդակելու համար՝ մասնավորապես Բորիս Էյֆմանի բալետին, Անդրեյ Կոնչալովսկու հիմնադրամին, ընդհանուր առմամբ 171 մլն ռուբլու օժանդակություն ցուցաբերելու համար: Մախայիլ Գուցիրիևը՝ Սարատովի մարզում 66 մլն ռուբլու ծավալով բարեկարգման աշխատանքներ կատարելու համար: Օլեգ Դերիպասկան՝ Կուբանի պատմամշակութային ժառանգության վերկանգնման համար: Նրա ընդհանուր զոհաբերությունների գումարը 2014 թ.-ին կազմել է 350 մլն ռուբլի, որը ակցիայի կազմակերպիչները համարում են ռեկորդային:
«Տարվա հոգաբարձու» մրցանակին են արժանացել նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գործող 10 ընկերություններ: