Միջազգային կինոփառատոնը մեկնարկեց ԽՍՀՄ հերոսի մասին ֆիլմով04.22.2021
Այսօր, ապրիլի 22֊ին, բացվել է Մոսկվայի 43֊րդ միջազգային կինոպառատոնը։ Այն մեկնարկել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովի «Դևյատաև» զինվորական դրամայի ցուցադրությամբ։ Ֆիլմը պատմում է խորհրդային միության հերոս, օդաչու Միխայիլ Դևյատաևի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը։
Դևյատաևը հայտնի է ֆաշիստական ռազմաօդային ուժերի դեմ մղած իր գոտեմարտերի անհավանական բազմազանությամբ և սխրանքներով։ 1944թ․֊ին նա գերի է ընկնում և ուղարկվում համակենտրոնացման ճամբար, որտեղից, սակայն կարողանում է փախչել թշնամու քթի տակից՝ առևանգելով նրանց մի մարտական ինքնաթիռ։ Բայց դա միակ ավարը չէ, որ նա հասցնում է խորհրդային համապատասխան օրագաններին; Խիզախ օդաչուն իր հետ տանում է նաև թշնամական «Ֆաու֊2» մարտական հրթիռների տեղաբաշխման վերաբերյալ խիստ գաղտնի տեղեկություններ։
Այս ֆիլմը նկարահանված է գրավիչ «էքշնի» սկզբունքների կիրառմամբ և դիտողի մեջ առաջացնում է իրադարձություններին մասնակցողի զգացողություն։
Որպեսզի մարտական ինքնաթիռների իրականությանը առավել մոտ տեսարաններ և պայմաններ ստացվեն, դերասաններն անցել են հատուկ պարապմունքներ «War Thunder» զինվորական առցանց վարժահամակարգով։
Այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել է տարբեր երկրներում թողարկված 13 ֆիլմ