Վան Գոգը բարձրացրել է վերնաշապիկը և կրակել սեփական կրծքին06.24.2019
Ատրճանակը, որով ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել Վինսենթ Վան Գոգը, Փարիզի «Drouot» աճուրդի տանը վաճառվել է 162,5 հազար եվրոյով, որը 140 հազար եվրոյով ավելի է, քան այն ի սկզբանե ենթադրվում էր, որ կվաճառվի: Այդ մասին «Le Parisien» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Մինչև աճուրդը «Lefaucheux» մակնիշով ատրճանակը գնահատվել էր 20 հազար եվրո: Աճուրդին մասնակցում էին մեծ թվով մարդիկ: Նույնիսկ ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվել թափանցել սրահ: Գնորդի անունը չի հրապարակվում: Միայն նշվում է, որ այդ անձը զենքի մասնավոր կոլեկցիոներ է:
Հիշեցնենք, որ այդ ժանգոտված ատրճանակը 1960թ.-ին գտել է տեղացի մի ֆերմեր այն դաշտում, որտեղ ինքն իր վրա կրակել է Վան Գոգը:
Նկարիչը 1890թ.-ի հուլիսի 27-ին գնացել է զբոսանքի Օվեր-սյուր- Ուազի մոտակայքում: Նա բարձրացրել է իր վերնաշապիկը և ատրճանակով կրակել սեփական կրծքին: Ատրճանակը նա վերցրել է տեղի պանդոկի տիրոջից: Ծանր վիրավոր Վան Գոգը կորցրել է գիտակցությունը, իսկ զենքը ընկել է նրա ձեռքից: Երկու օր անց նա մահացել է:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1