Երաժշտական թատրոնից գողացել են 10 մլն ռուբլի09.10.2014
Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկ քաղաքի երաժշտական թատրոնից հափշտակվել է ավելի քան 10 մլն ռուբլի: Այդ մասին Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով stav.aif.ru-ին:
Քննիչների ասելով 2010 թ.-ի հունիսին թատրոնի վերակառուցման նպատակով կնքվել է պայմանագիր, որի համաձայն ,,Օդելոչնիկ,, շինարարական կազմակերպությունը պետական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ պետք է կատարեր 195 մլն 805 հազար ռուբլի նախահաշվային արժեքով համապատասխան աշխատանքներ:
Գործն ավարտելուց հետո, երբ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ամփոփիչ փաստաթղթերը, պարզվել է, որ իրական ծավալի համեմատությամբ վերանորոգման աշխատանքների նախահաշվարկները արհեստականորեն բարձրացված են եղել ավելի քան 10 մլն ռուբլով: Հենց այդ դրամի որոնմամբ էլ այժմ զբաղվում են իրավապահները:
Փաստով, ՌԴ քրեական օրենսգրքի ,,Կազմակերպված խմբի կողմից առանձնակի մեծ չափերովկատարված խարդախություն,, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ընթանում են քննություններ: