Այվազովսկու նկարը հանվել է աճուրդից, իսկ Իվանիշվիլին՝ գնել է Փիրոսմանիի կտավը Լոնդոնի «Sotheby՝s» տունն այսօր՝ հունիսի 2-ին բավարարել է «Ինտերպոլի» ռուսական բյուրոյի խնդրանքը և առավոտյան սկսված աճուրդի լոտերի ցանկից հանել է Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» նկարը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ նկարը աճուրդի հանվելու պարագայում պետք է ներկայացվեր որպես թիվ 23 լոտ: Այն գնահատվել էր 2,4 -3,1 մլն դոլար: Այվազովսկու այս աշխատանքը համարվում էր օրվա գլխավոր լոտը:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին «Ինտերպոլի» Ռուսաստանի բյուրոն Լոնդոնի «Sotheby՝s» աճուրդի տանը խնդրել էր հանել հունիսի 2-ի կայանալիք աճուրդում ներկայացվելիք արվեստի գործերի ցանկից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը 1997 թ.-ին գողացել են նկարի օրինական սեփականատիրոջ բնակարանից:
Սկզբում «Sotheby՝s»-ում հրաժարվել են բավարարել ռուսաստանցի իրավապահների խնդրանքը՝ այդ մերժումը հիմնավորելով այն հանգամանքով, որ նկարի վաճառքի վերաբերյալ նախկին ու ներկա տերերի միջև կայացել է համաձայնություն: Սակայն, այսօր, «Ինտերպոլի» ռուսական բյուրոն երկրորդ պահանջն է ներկայացրել այդ նկարը աճուրդից հանելու վերաբերյալ:
Նշենք, որ այս նույն աճուրդի ժամանակ վաճառվել է վրաստանցի հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի «Արսենալ սարը գիշերով» աշխատանքը, որը ձեռք է բերել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Աճուրդի տանը հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ Փիրոսմանու այդ գլուխգործոցը Իվանիշվիլին մտադիր է վերադարձնել հայրենիք:
Վրաստանցի հայտնի երգիչ Նիյազ Դիասամիձեն ավելի վաղ առաջարկում էր այդ նկարը հայրենիք վերադարձնելու նպատակով ստեղծել հիմնադրամ: Ընդ որում, առաջին փուլում նկարի համար պետք է վճարեր պետությունը, որպեսզի հիմնադրամին ժամանակ տար հավաքելու անհրաժեշտ գումարը: Սակայն Վրաստանի մշակույթի նախարարությունից հայտարարել էին, որ իրենց գերատեսչությունը որևէ իրավունք չունի որպես մասնավոր անձ, մասնակցել այդ աճուրդին և բյուջեի միջոցներով ձեռք բերել այդ նկարը:
Ասենք, որ Փիրոսմանիի աշխատանքներից շատերը չեն հասել մինչև մեր օրեր: Իսկ պատմության ընթացքում նրա աշխատանքներից մոտ 10-ն են աճուրդային լոտեր դարձել ու վաճառվել: Մինչև Իվանիշվիլիի կողմից ձեռքբերումը, Փիրոսմանու «Արսենալ սարը գիշերով» աշխատանքը «Sotheby՝s»-ի աճուրդում վաճառվել է 2003թ.-ին՝ 1,8 մլն դոլարով: Իսկ թե որքան դրա համար վճարել Բիձինա Իվանիշվիլին, չի հրապարակվում: