Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օգոստոսյան պուտչ» ռուսական թատրոնում

09.01.2023

Ռուսաստանցի թատերական գործիչների միջավայրում այս օրերին մեծ աղմուկ է առաջացրել «Ոսկե դիմակ» համառուսաստանյան թատերական մրցանակաբաշխությունից և փառատոնից անջատվելու և նույնանման նոր միջոցառում ձևավորելու վերաբերյալ նախաձեռնությունը։ Ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալիս դժգոհություն և զարմանք արտահայտող կարծիքներով և պարզաբանումներ են պահանջում ՌԹԳՄ֊ի նախագահ Ալեքսանդր Կալյագինից։

Նախօրեին, օրինակ սոցիալական ցանցում հրապարակված բաց նամակով Կալյագինին են դիմել հայտնի թատերական գործիչներ Կամա Գինկասը և Գենրիետա Յանովսկայան։

«Ի՞նչ է քեզ պատահել,֊ հարցնում են նամակի հեղինակները։ Դու այդքան մեծ արտիստ և խելացի մարդ։ Դու ողջ կյանքդ թատրոնում աշխատող, և թատրոնի դե՞մ։ Ինչպե՞ս կարողացար նման բան անել։ Ինչպե՞ս կարող էր քո գլխում նման բան ծագել։ Եվ եթե ինչ֊որ մեկը դրդել է, ապա ինչպե՞ս կարելի է քանդել այն, ինչը ծնվել է Մ․ Ուլյանովի օրոք, աճել որպես ներթատերական , հասարակական երևույթ»։

Նամակի հեղինակները զարմանք են արտահայտում, որ այդ գործին միջամտում է ՌԴ մշակույթի նախարարությունը, որը տալիս է կոչումներ և շքանշաններ։ Նրանք ընդգծում են, որ Ռուսաստանի թատերական գործիչների միությունը ներհասարակական կազմակերպություն է և նրան ծառայած շատ թատերական գործիչների շնորհիվ այնպես ամրացավ, որ ռուսական թատրոնը «դարձավ մեգապոլիսների թատրոն և հնարավորություններ ստեղծվեցին որպեսզի թատրոններ ծնվեն նաև տարածաշրջաններում։

Հեղինակները նամակում քննության են առնում Կալյագինի ղեկավարած միության նախաձեռնած նոր «Ոսկե դիմակ»֊ի անվանակարգերի աղքատացած ցանկը և իրենց անհամաձայնությունն արտահայտում «Երկրորդ պլանի դերասան», լույսի ձևավորման և էլի մի շարք անվանակարգերից հրաժարվելու առաջարկությանը։

«Արդեն 50, եթե ոչ ավելի տարի է, որ համաշխարհային թատրոնը թատրոն է ոչ միայն դերասանի, այլև ամեն տեսակի տեխնալոգիաների համար»,֊ նշել են նամակի հեղինակները։ Յուրաքանչյուրը, ով աշխատում է բեմադրության մեջ պարտադիր իրեն պետք է զգա ԱՐՎԵՍՏԻ մաս, ընդգծել են նրանք։

Եվ վերջապես, բաց նամակի հեղինակները զարմացած են, որ Կալյագինի նոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության անվանակարգերում չկա նաև կոմպոզիտորի և դրամատուրգի աշխատանքը նշանավորող անվանակարգ։

«․․․ Իսկ որտե՞ղ է անհետացել ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ։ Քեզ ի՞նչ է պատահել,֊ հարցնում են նամակի հեղինակները Կալյագինին։ ֊ Անգամ ծիծաղելի է ասել, ամեն ինչ սկսվում է նրանից՝ դրամատուրգից։ Դու չէ, որ պետք է չիմանաս, որ ժամանակակից թատրոնը ծնվել է դրա֊մա֊տուրգ Ա․ Պ․ Չեխովից»։

Վերջում նամակի հեինակները Ալեքսանդր Կալյագինին սթափվելու կոչ են անում։

Ի դեպ, մեկ այլ բաց նամակի հեղինակ, դերասան Միխայիլ Բիչկովը «Ոսկե դիմակի» պլանավորվող ձևափոխումը անվանել է «օգոստոսյան դավադրություն» («Օգոստոսյան պուտչ») և կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն նախաձեռնողներին:




Լուսանկարն՝ ըստ` «oteatre.info»-ի

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 119 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ