Խնդրել է օրենսդիր մարմնում աղմկահարույց ֆիլմի ցուցադրությունն արագացնել 09.13.2017
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին անօրինականություն, գրաքննություն և պետության վրա ճնշում է անվանել «Մաթիլդա» ֆիլմի պատճառով ուղղափառ հավատացյալների միջոցով այն կինոթատրոնների հասցեին սպառնալիքներ հնչեցնելը, որոնցում կարող է ցուցադրվել կինոնկարը: Այդ մասին «bbc.com »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նախարարը խնդրել է երկրի իրավապահ մարմիններին կոշտ կանխարգելել պետության և կինոբիզնեսի վրա այդպիսի ակտիվիստների ճնշումը:
««Կինոնկարի ցուցադրությունն արգելելու նախաձռնողների ցանկացած մտադրություն, յուրաքանչյուր ճնշում մասնավոր կամ մունիցիպալ կինոթատրոնների վրա «մաքուր» անօրինականություն է և գրաքննություն, որը արգելված է Ռուսաստանի սահմանադրությամբ»,- հայտարարել է մշակույթի նախարարը:
Մեդինսկու այս հայտարարությանն ի պատասխան «Մաթիլդա» ֆիլմի հակառակորդ և այդ հարցով տարբեր նախաձեռնություններով հանդես եկած Ռուսաստանի դաշնության պետդումայի պատգամավոր Նատալիա Պոկլոնսկայան նախարարին մեղադրել է կողմնապահության , բյուջետային միջոցների աննպատակ օգտագործման և կինովարձույթի վկայականներ տրամադրելու կանոնները խախտելու մեջ:
«Ոլորտային նախարարությունը հիմքեր չի տեսնում վարձույթի վկայական չտալու համար: Գուցե դրա պատճառն այն է, որ որոշումն ընդունվել է մեկ օրվա ընթացքու՞մ»,- բազմանշանակ հարց է բարձրացրել պատգամավորը:
Նա պնդել է, որ «Մաթիլդա» ֆիլմը նկարահանվել է ֆինանսավորման կեղծ փաստաթղթերի հիման վրա, քանի որ 280 մլն ռուբլին հատկացվել է բոլորովին այլ սցենարի, որտեղ խոսք էր գնում «բալետի պարուհու և ոչ թե Սուրբ Թագավորի մասին»:
Այսօր Ռուսաստանի պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Դրապեկոն խնդրել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների համար«Մաթիլդա» ֆիլմի ցուցադրության ժամկետը փոխել և դիտումն արագացնել:: Դա արվում է այն նպատակով, որ դումայականները կարողանան ֆիլմի մասին սեփական կարծիքը ձևավորել և մասնակցել կինոնկարի քննարկումներին:
Ավելացնենք, որ պետդումայում «Մաթիլդա» գեղարվեստական կինոնկարի ցուցադրության նախկին ժամկետը հոկտեմբերի 26-ն էր, իսկ ֆիլմի վարձույթը կինոթատրոններում, ըստ լրատվամիջոցների, պետք է մեկնարկեր 2 օր հետո՝ հոկտեմբերի 28-ին:
Այս թեմայով այլ հղումներ-1