Հոլլիվուդյանի փոխարեն խորհրդային և ռուսական ֆիլմերի բերած օգուտը և․․․ վնասը08.04.2022
Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասսոցիացիան օգնություն ստանալու խնդրանքով դիմել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հաղորդում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ասսոցիացիայի ղեկավարությունը հույս է հայտնել, որ նախագահ Պուտինը կհանձնարարի երկրի գործադիր իշխանությանը մշակել և իրականացնել միջոցառումներ արևմտյան պաժամիջոցների պատճառով առաջացած խաղացանկային դեֆիցիտի համապատկերում ռուսական կինոթատրոններին օժանդակություն ցուցաբերելու համար։ Փաստաթղթում, ներկայացնելով կինոթատրոնների համար ստեղծված ծանր իրավիճակը, մասնավորապես ահազանգ է հնչեցվում, որ դա սպառնում է Ռուսաստանում գործող բոլոր կինոթատրոննեի գոյությանը։
Դիմումում մասնավորապես նշվել է, որ հոլլիվուդյան կինոնկարների փոխարեն խորհրդային դասական և ռուսական ժամանակակից ֆիլմերի կրկնակի վարձույթը, տեսածառայությունների կոնտենտը, հնդկական և կորեական արտադրության կինոնկարների ցուցադրությունը կարողանում են ապահովել միայն դրամարկղային հասույթի 5 տոկոսը։ Այս իրավիճակում արդեն փակվել է 200 կինոթատրոն, իսկ բոլոր կոմմերցիոն կինոդահլիճների մեկ երրորդն էլ, պարզապես դադարեցրել է գործունեությունը։
«2022թ․֊ի մարտ֊հունիս ամիսների միջակայքում եկամուտների և տոմսերի վաճառքից գոյացած հասույթի անկումը նախորդ տարիների համեմատությամբ կազմել է միջին ամսական ցուցանիշների ավելի քան 70 տոկոսը»,֊ նշված է երկրի նախագահին ուղղված դիմումում։
Հիշեցնենք, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող պատերազմական գործողությունների պատճառով հոլլիվուդյան The Walt Disney Company, Sony Pictures ընկերությունները և Warner Bros ստուդիան դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում; Դրա հետևանքով ռուսական կինոշուկան զրկվել է իր հիմնական եկամուտներն ապահովող ամերիկյան ֆիլմերի վարձույթի հնարավորությունից և հայտնվել է ծանր կացության առաջ։
Այս թեմայով այլ հղումներ-1