Լողացող ցուցահանդեսում կներկայացվի 10 հազար գեղանկարչական աշխատանքԼոնդոնի Հեփսթեդ այգու լճակներում սկսել է գործել ժամանակակից նկարիչների աշխատանքների յուրահատուկ լողացող ցուցահանդես: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Լճակմներում լողացող լոնդոնցիները ողջ ամռան սեզոնում, հինգշաբթիից կիրակի կարող են նայել ցուցահանդեսը և ձեռք բերել ցուցադրված աշխատանքներից:
«Մեր գաղափարը հետապնդում է արվեստն ավելի մատչելի, իսկ մատուցումն ավելի զվարճալի դարձնելու նպատակ: Լողացողների դեմքերին այս առավոտ հայտնվող ժպիտները արվեստի ուժի հիանալի օրինակներ են»,- ասել է «The Affordable Art Fair» կազմակերպության ցուցահանդեսային տնօրեն Ռոմի Վեսթվուդը:
Ցուցահանդեսը հավաքվել է լողացող հարթակների վրա, որոնք ամրացված են լճակներին: Կազմակերպիչները պլանավորում են այս տարվա լողաշրջանում ցուցադրել նկարիչների 10 հազար աշխատանք, որոնց գինը տատանվում է 100-ից 10 հազար ֆունթ ստերլինգի սահմաններում: