Վրաստանի պատրիարքարանը դեմ է երաժշտական փառատոնի անցկացմանը07.26.2014
Վրաստանի Պատրիարքարանը հանդես է եկել իրենց երկրում էլեկտրոնային երաժշտության «KaZantip» փառատոնի անցկացման դեմ: Այդ մասին «gazeta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սև ծովի ափին գտնվող Անակլիա հանգստավայրում նախատեսված միջոցառումը պատրիաքարանը բնութագրել է որպես «զանգվածային սանձարձակության դրսևորում» և ոչ թե երաժշտական մշակութային կյանքի իրադարձություն:
Նախատեսված է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, Վրաստանի կառավարության շենքի մոտ «KaZantip» փառատոնի անցկացման դեմ բողոքի ակցիայով հանդես կգան մի շարք հասարակական կազմակերպություններ:
Էլեկտրոնային երաժշտության «KaZantip» ամենամյա փառատոնը սկսած 1990թ.-երի առաջին տարիներից անցկացվում էր Ղրիմում: Այս տարի նախատեսված է, որ օգոստոսի 20-ից 30-ը այն պետք է կայանա Վրաստանի ծովափնյա Անակլիա քաղաքում: