Նոյ» ֆիլմը չեն դիտի նաև Մալազիայի բնակիչները04.08.2014
Մալազիայի իշխանությունները արգելել են իրենց երկրում հոլլիվուդյան «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը: Նրանք հայտարարել են. «Մենք չենք թույլատրում «Նոյ» ֆիլմի կինովարձույթը, որպեսզի պաշտպանենք հավատացյալների զգացմունքները և պահպանենք մեր բազմազգ և բազմակրոն երկրի հարմոնիան»: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Մալազիայի 29 մլն բնակչության 60 տոկոսը մահմեդական է: Երկրի կինոյի վերաքննիչ պետական հանձնաժողովը հայտարարել է, որ Դարրեն Արոնոֆսկու ֆիլմի ցուցադրությունը արգելվում է, քանի որ դա հակասում է մահմեդականությանը:
Հիշեցնենք, որ նույն պատճառաբամնությամբ Հռոմի պապի օրհնությունը ստացած «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը արգելվել էր նաև մի շարք մահմեդական այլ երկրներում նույնպես: