Կնկարահանվի ֆիլմ ՌԴ նախագահ Պուտինի նմանակի մասին08.03.2017
Ռուսաստանի կինոյի հիմնադրամը 2017 թ.-ին կֆինանսավորի անկախ կինոստուդիաներում նկարահանվող 35 կինոնախագծեր, որոնց թվում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նմանակի մասին ռեժիսոր Նիկոլայ Դոստալի «Դեմքը» ֆիլմը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Պուտինի դերը ֆիլմում կկատարի ծաղրանմանակող Դմիտրի Գրաչյովը: Կինոնակարի սյուժեն անդրադառնում է այն թեմային, թե ինչ կլինի, եթե պետության 1-ին դեմքը պաշտոնաթող լինի:
Դոստալը ասել է, որ այս գաղափարը դուր է եկել Պուտինին: Կինոնկարի բյուջեն 214 մլն ռուբլի է: Իսկ մարքեթինգի և գովազդի համար նախատեսված է ծախսել 50 մլն ռուբլի:
Ասենք, որ Ռուսաստանի կիոյի հիմնադամը ֆիլմերի ֆինանսավորման հարցը որոշում է առերես պաշտպանությամբ (Փիթչինգ), որի արդյունքները գնահատում են սցենարիստների աշխատանքային խումբը և Կինոյի հիմնադրամի փորձագիտական խորհուրդը:
Նախագծերի փորձաքննության այս մեթոդի մասին խոսելիս Կինոյի հիմնադրամի տնօրեն Անտոն Մալիշևը նշել է, որ «Այժմ Փիթչինգի ուղիղ հեռարձակումը կարող է օնլայն ռեժիմում դիտել ով ցանկանա: Որոշումներ ընդունելու համար ներգրավվել է պրոֆեսիոնալների լայն շրջանակ, սուբյեկտիվության գործոնը իջեցվել է նվազագույն աստիճաի»:
Ավելացնենք, որ կինոյի հիմնադրամի ֆինանսավորմամբ նկարահանվելիք այդ 35 ֆիլմերի գերակշիռ մասը կատակերգություններ են: