Անջելինա Ջոուլին կստանա պատվավոր «Օսկար»09.30.2013
Ամերիկյան արտիստուհի Անջելինա Ջոլին կստանա Ջին Հերշոլտի անվան պատվավոր պարգև՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հաղորդում է «kino-teatr.ru» կայքը:
Մրցանակը դերասանուհին ստանում է, ոչ թե իր փայլուն դերասանական խաղի, այլ կամավորական ակտիվ գործունեության համար:
Հիշեցնենք, որ Հերշոլտի մրցանակը կդառնա 2-րդ արձանիկը, որը ամերիկյան կինոակադեմիան հանձնում է Անջելինա Ջոուլին: Առաջինը նա ստացել էր 2000 թ.-ին «Ընդհատված կյանք» ֆիլմում երկրորդ պլանում խաղացած դերակատարման համար:
Անջելինա Ջոուլին 2001թ.-ից հանդիսանում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բարի կամքի դեսպան: Նա մարդասիրական այցեր է կատարել Քենիա, Թաիլանդ, Էկվադոր, Սուդան, Կոսովո, Անգոլա, Շրի-Լանկա, Հորդանան և մի շարք այլ երկրներ: 2005 թ.-ին արտիստուհին արժանացել է ՄԱԿ-ի Մարդասիրական մրցանակին: