Թենիսի սեղանը բեմի վրա՝ երաժիշտների ու երաժշտական գործիքների կողքին10.23.2015
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացել է մի համերգ, որին երաժիշտների հետ միասին, որպես կատարողներ, մասնակցել են նաև սեղանի թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ecns.cn»-ին:
Չինական տեղեկատվամիջոցը հիշեցնում է, որ դեռևս 1971 թ.-ի ապրիլին ԱՄՆ-ի սեղանի թենիսի հավաքականի անդամները դարձան երկու երկրների միջև խզված հարաբերություններն ու շփումները վերականգնելու ուղղությամբ առաջին փորձ անողները: Հենց այդ մարզաձևի ներկայացուցիչների շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ այդ ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի փետրվարյան այցը Պեկին:
Միջպետական հարաբերությունների կարգավորման այս եղանակը, որը ստացավ «Թենիսային դիվանագիտություն» անվանումը, հանգեցրեց այն բանին, որ երկու ամիս անց, իրենց հերթին, թենիսի չինացի վարպետները հրավիրվեցին ԱՄՆ:
«Թենիսային դիվանագիտության» մասին հիշողությունը Պեկինում ասես թարմացավ՝ թենիսիստների մասնակցությամբ համերգի կազմակերպման ընթացքում: Թենիսի սեղանը բեմում տեղ զբաղեցրեց երաժիշտների ու երաժշտական գործիքների կողքին: Իսկ այս անսովոր համերգին ելույթ ունեցողներն էին Չինաստանի ֆիլհարմոնիայի նվագախումբը՝ Ժանգ Յիի գլխավորությամբ, Նյու-Յորքի ֆիլհարմոնիայի հայտնի ջութակահար Էլիզաբեթ Զելցերը, թմբկահար Դևիդ Քոսսինը: Թենիսի «բաժինը» համերգի ընթացքում կատարեցին ամերիկացի Մայքլ Լանդերսը և չին-ամերիկացի թենիսիստ Արիել Հսինգը:
«Իմ կարծիքով սա մոտեցումների յուրահատուկ մի համաձուլվածք էր: Սա ինքնին նորույթ չէր, բայց իրական երաժշտական պիես էր, որտեղ պինգ-պոնգ խաղացողները նույնպես հանդես եկան երաժիշտների դերում: Սա երկխոսություն էր նվագախմբի, մենակատարի և խաղացողների միջև»,- իր գնահատականն է տվել ամերիկացի կոմպոզիտոր Անդի Աքիհոն: