Մշակույթի հետ անվճար հաղորդակցվելու երկու հնարավորություն08.20.2018
Հայաստանում Հոկտեմբեր ամսից կգործարկվեն երկու կրթամշակութային նախագծեր, որոնք համատեղ նախաձեռնել են հանրապետության մշակույթի և ԿԳ նախարարությունները: Ըստ այդ նախագծերի երկրում կգործարկվի «Դպրոցական աբոնեմենտային համակարգը» և «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը:
«Դպրոցական աբոնեմենտային համակարգը» նախատեսված է 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար, որը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն (թանգարան, պատկերասրահ, թատրոն, համերգասրահ) մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: Ըստ ՀՀ ԿԳ նախարարության տվյալների դրանից օգտվելու հնարավորություն կստանա 350 հազար աշակերտ:
Իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը նախատեսում է աշակերտնրտների շրջանում խթանել բարձր արվեստի ու ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը: Այդ աշխատանքը 50 պրոֆեսիոնալ մշակութային գործիչների միջոցով կիրականացվի երաժշտության, գեղանկարչության և գրականության ոլորտներում: Ծրագրի թիրախային տիրույթում ընդգրկվել է 1400 դպրոց: