Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Բեռլինի 74֊րդ միջազգային կինոփառատոնը։

02.16.2024


Նախօրեին,փետրվարի 15-ին մեկնարկել է Բեռլինի 74֊րդ միջազգային կինոփառատոնը։

«Բեռլինալե֊2024»- ի բացման պատիվը տրվել է «Այսպիսի մանրուքներ» ֆիլմին՝ Քիլիան Մըրֆիի գլխավոր դերակատարմամբ, որը «Օպենհեյմեր» ֆիլմից հետո ամենաորոնվածներից մեկն էր կարմիր գորգի վրայով աստղերի շքերթում։

Ի դեպ, Մըրֆին Փառատոնի բացմանը հանդիսատեսների տեսադաշտում հայտնվել է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուփերի ուղեկցությամբ, որը այսօր, թերևս, ամենահանրահայտ ֆրանսիացի դերասանուհին է։ Յուփերը հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Ճանապարհորդի կարիքները» կատակերգության գլխավոր հերոսի դերակատարն է։ Շատերի կարծիքով այդ ֆիլմի ցուցադրությունըը կարող է դառնալ բեռլինյան փառատոնի առավել հետաքրքրական պրեմիերաներից մեկը։

Ասենք որ «Բեռլինալե֊2024»- ի դափնեկիրներից մեկը արդեն հայտնի է; Դա ամերիկացի Մարթին Սկորցեզեն է։ Նա դարձել է պատվավոր «Ոսկե արջի» մրացանակակիր՝ կինոյում նշանակալից ձեռքբերումների համար։ Ի դեպ, Սկորցեզեի հետ նույն անվանակարգում «Ոսկե արջ» արձանիկ կստանա նաև Իզաբել Յուփերը, որը այդ մրցանակին արժանացել է դեռևս 2020թ․֊ին, սակայն կորոնավիտուսային համաճարակի հետևանքով մրցանակը նրան փոխանցելու արարողությունը հետաձգվել էր։

«Բեռլինալե֊2024»-ի ծրագիրը նախարդ փառատոներից տարբերվում է իր ծավալներով։ Այն զգալիորեն կրճատվել է։ Դրանում համոզվելու համար բավական է ասել, որ այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի միայն 200 կինոնկար։ Անցած՝ «Բեռլինալե֊2023»֊ում, օրինակ, ներկայացվել էր 287 ֆիլմ։

Կազմակերպիչների կարծիքով դա հնարավորություն կտա բարձրացնել մրցույթի որակը և խուսափել «ընթացիկ» ֆիլմերի ցուցադրություններից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 29 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ