Մագիստրանտների ցուցահանդեսը փակվել է՝ դեռ չբացված07.14.2022
Նախօրեին, հուլիսի 13-ին, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում (ММОМА) պետք է բացվեր «Նրբազգաց քաղաքացիներ» խորագրով ցուցահանդես, որը երկու տարի շարունակ նախապատրաստել էին թանգարանի «Գարաժ» ծրագրի և Տնտեսության բարձրագույն դպրոցի մագիստրանտները։ Սակայն ցուցադրության բացման օրը կազմակերպիչները հայտարարել են, որ այդ նախագիծը փակվում է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մոսկվացի արվեստագետ Քսենյա Կորոբեյնիկովան իր Տելեգրամ֊ալիքում գրել է, « «Նրբազգաց քաղաքացիներ» ցուցահանդեսը ММОМА֊ում մեկ օր իսկ չաշխատելով փակել են իբր թե Մշակույթի դեպարտամենտի զանգից հետո»։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև ռուսական որոշ ԶԼՄ֊ներ։
ММОМА֊ի կայքը հրապարակել է պաշտոնական մեկնաբանություն, որի համաձայն ցուցահանդեսը փակվել է «քաղաքական ենթատեքստերով իմաստի և հայտարարությունների» պատճառով։
«Նրբազգաց քաղաքացիներ» ցուցահանդեսի թեման նվիրել էր անատարբերությանը և միավորմանը։ Հեղինակները իրենց ստեղծագործություններում հիմնականում հենվում են իրենց անձնական պատմությունների և փորձի վրա։ Նրանք փորձում են իմաստավորել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են վախը, օտարացումը և անօգնականությունը և այդ ամենը պատկերել տարբեր փոխաբերությունների և խորհրդանշական կերպարների միջոցով։ Երիտասարդ հեղինակների այդ ինքնադրսևորումները հրավիրում են զգայուն և նուրբ մոտեցումների՝ մարդու խոցելիության նկատմամբ։
Ասենք, որ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման առաջին օրերին, փետրվարի 24֊ից հետո, նախագծի 5 մասնակից հրաժարվեցին իրենց աշխատանքները ցուցադրել։ Նախատեսվում էր, որ ցուցահանդեսի ընթացքում դատարկ մնացած տեղերում պետք է լինեին ստեղծագործությունների նկարագրություններով և բացատրություններով տեքստեր։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: