Հանցագործները տանջամահ են արել թատրոնի 93-ամյա աշխատակցուհուն12.14.2017
Նախօրեին՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան, սահմռկեցնող լուր է տարածել ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը:
Սակտ-Պետերբուրգում, իր բնակարանում տանջամահ է արվել Մարինյան թատրոնի 93-ամյա աշխատակցուհի Նինա Մացինան:
Հանցագործները կապել են նրա ձեռքերը, գլխին քաշել պոլիէթիլենային պարկ: Նրանք տակնուվրա են արել միայնակ ապրող զառամյալ կնոջ բնակարանը, վերցրել են բանկի գրքույկը, որտեղ եղել է մոտ երկու միլիոն ռուբլու խնայողություն: Սակայն կտտանքների ենթարկվող ծեր կինը այդպես էլ մարդասպաններին չի ասել իր բանկային հաշվի գաղտնագիրը...
Հանցագործները կնոջը սպանելուց հետո, նրա բնակարանից հեռացել են ձեռնունայն, չգիտես ինչու, իրենց հետ վերցնելով 20- րդ դարի առաջին կեսի ռուսական երգարվեստի խոշոր ներկայացուցիչ Շալյապինի ինքնագրով նկարը և նախապես բացելով գազօջախի փականները:
Քննչական մարմինները անմիջապես պարզել են, որ օտարների առաջ երբեք դուռը հեշտ չբացող և շատ զգուշավոր կնոջ բնակարան մտնողները եղել են նրան ծանոթ: Պարզվել է, որ դա եղել է սպանվածին արդեն մի քանի ամիս սոցիալական խնամք ցուցաբերող պետերբուրգյան ծառայություններից մեկի աշխատակցուհին՝ իր երկու համախոհների հետ:
Այս դաժան հանցագործության երեք կասկածյալներն էլ ձերբակալված են:
Նինա Մացինան սանկտ- պետերբուրգցի էր, Մարինյան թատրոնի արտիստի դուստր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լենինգրադյան դաժան բլոկադան վերապրած մարդ: Նա այս փառաբանված թատրոնում էր աշխատում գրեթե ողջ կյանքը: Իր 93-ամյա հասակում զբաղվում էր նոտաների արտագրությամբ և դաշնամուր նվագելով: