Կյանքի, իմաստության և անհատականության կարևորագույն տարրերից մեկը երևակայությունն է10.07.2019
Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնը և Տրետյակովյան պետական պատկերասրահը սկսել են «Երևակայության հյուլե» կրթական նախագիծը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան այս ծրագիրը համարում է զարմանալի և փորձարարական: Այս նախագիծը մտահղացել է Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը: Տրեգուլովան նշել է, որ ցանկալի է այս ծրագիրն իրականացվի այնպես, որպեսզի հետագայում դառնա դերասանական վարպետությունը սերտելու բաղադրիչներից մեկը:
Այս նախագծի շրջանակներում, ուսումնական տարվա ընթացքում Տրետյակովյան պատկերասրահում իրենց ուսումնառությունը կանցնեն Տաբակովի թատերական դպրոցի սաները: Դասընթացները թանգարանում կընթանան երեք ուղղությամբ «Ծանոթացում ռուսական մշակույթին», «Եվ կյանքում, և արվեստում» և «Ներշնչանքի բանաձև»:
«Երևակայության հյուլե» կրթական նախագծի նպատակն է, որպեսզի մասնակիցները կարողանան իրենց երևակայությունն առավելագույնս հաղորդակցել թանգարանի նկարների, կտավների ստեղծողների ու նրանց կյանքի հետ: Մաշկովի ասելով, իրենց սաները պետք է «...այստեղ և հիմա վերականգնեն գեղանկարչության պատմությունը, ստեղծագործելու պատմությունը, երկրի պատմությունը և դառնան ավելի կրթված, ուշադիր, զգայուն արտիստներ»:
Ուսանողները այստեղ նկարների թեմաներով կպատրաստեն թատերական էտյուդներ: «Մենք նկարների մեջ կուսումնասիրենք և բարեկամությունը, և միայնակությունը, իսկ հետո կփորձենք իրական ժամանակում երեխաների հետ վերականգնել այն, ինչը արձանագրել ենք նկարների մեջ: Երեխաները իրենք կընտրեն կտավները, սիրելի իրավիճակը, կփորձեն թափանցել հեղինակի մտահղացման, ժամանակաշրջանի մեջ և պատրաստել ինչ-որ մի էտյուդ», ասել է Մաշկովը:
Նրա կարծիքով արտիստի գոյության, նրա կյանքի, իմաստության և անհատականության կարևորագույն տարրերից մեկը երևակայությունն է:
Բացի այդ Տաբակովի թատրոնի ավագ և դեռ մանուկ արտիստները թանգարանային էքսկուրսիաների անցկացման համար կձայնագրվեն և սրահների այցելուների համար կդառանան աներևույթ ուղեկցորդներ...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: