Դերասան և ռեժիսոր հայրը և դերասանուհի դուստրը բարիկադի տարբեր կողմերում03.23.2022
Թատրոնի և կինոյի ռուսաստանցի հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովի դուստրը՝ դերասանուհի Մարիա Մաշկովան, որն արդեն 6 տարի ապրում է ԱՄՆ֊ում, «Instagram» սոցիալական ցանցում տարածել է հայտարարություն այն մասին, որ հակապատերազմական դիրքորոշման համար հայրն իրեն մեղադրել է «դավաճանության» մեջ։ Այդ մասին «.bbc.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
«Նա խնդրել է ինձ անհապաղ վերադառնալ Ռուսաստան, հետս վերցնելով աղջիկներիս։ Լինել Ռուսաստանի արժանի քաղաքացի, ներողություն խնդրել դավաճանության համար և օգնել Ռուսաստանի ժողովրդին՝ իմ ժողովրդին, նացիստների դեմ պայքարում»,֊ ասել է դերասանուհին CNN֊ին տված հարցազրույցում։
Մարիա Մաշկովան ԱՄՆ֊ում հանդես է եկել հանրահավաքի ժամանակ և իր օժանդակությունը հայտնել Ուկրաինային։
նա համաձայնվել է այն մտքին, որ հոր հետ տեղի ունեցած զրույցից հետո հավատում է, որ Ռուսաստանում միլիոնավոր մարդիկ, կարող է, տեղյակ չեն Ուկրաինայում ընթացող պատերազմի մանրամասներին։
«Հոգիս պայթում է այն փաստից, որ շատ ռուսաստանցիներ, այդ թվում նաև հայրս, հավատում են այն բանին, որ այդպիսի բռնությունը, թեկուզ ինչ֊որ ձևով, արդարացի է․․․»,֊ ընդգծել է Մարիա Մաշկովան։
58֊ամյա Վլադիմիր Մաշկովը, որն այսօր հանդիսանում է Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2012թ․֊ին «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ցուցակում գրանցվել է որպես ՌԴ պետդումայի պատգամավորության թեկնածու, սակայն հրաժարվել է պատգամավոր լինել։ 2018թ․֊ի նախագահական ընտրություններում նա եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը։ Թատրոնի և կինոյի հայտնի արտիստը, մոսկովյան հայտնի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել այդ նույն տարվա ապրիլ ամսին։
Նշենք, որ անցած ուրբաթ «Լուժնիկի» ստադիոնում կայացած հարահավաքի ժամանակ Մաշկովը հանդես է եկել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի և Պուտինի օգտին՝։