Մահացել է «Թփերում երգողը» հայտնի վեպի հեղինակը01.29.2015
Ավստրալիական Նորֆոլք կղզու հիվանդանոցում, 77 տարեկան հասակում մահացել է «Թփերում երգողը» հայտնի վեպի հեղինակ Քոլին Մքքալոուն: Այդ մասին «Sydney Morning Herald» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ն:
Մքքալոուն ծնվել է 1937 թ.-ին, Նոր Զելանդիայում: Նա ապրել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում: Կյանքի վերջին 40 տարիները գրողն անցկացրել է Նորֆոլք կղզում, որտեղ 1983 թ.-ին ամուսացել է Ռիք Ռոբինսոնի հետ:
Սիդնեյի համալսարանում Մքքալոուն ստացել է նեյրոհոգեբանի որակավորում և որոշ ժամանակ աշխատել է Ավստրալիայում, որից հետո տեղափոխվել է Լոնդոն, ապա՝ ԱՄՆ, որտեղ նեյրոկենսաբանության ոլորտում զբաղվել է հետազոտական աշխատանքներով և դասավանդել Յելի համալսարանին արընթեր բժշկական դպրոցում:
1974 թ.-ին նա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Թիմ»-ը, իսկ 1977 թ.-ին՝ իրեն համաշխարհային հռչակ բերած «Թփերում երգողը» վեպը, որը ծավալուն պատում է ավստրալիական մի ընտանիքի 3 սերունդի մասին: Այդ գիրքը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով, իսկ 1983 թ.-ին նաև նկարահանվել է որպես հեռուստասերիալ:
Այս վեպի հաջողությունից հետո Մքքալոուն հեռացել է գիտահետազոտական աշխատանքներից և ամբողջովին նվիրվել գրականությանը: Նա գրել է 25 վեպ, որոնց թվում նաև «Հպում», «Երգ Տրոյայի մասին», «Հռոմի տիրակալները» պատմական շարքը, ինչպես նաև Ջեյն Օսթինի «Սեր և նախապաշարմունք» հայտնի վեպի շարունակությունը՝ «Միսս Բենեթի անկախությունը»:
Նրա վեպերից էկրանավորվել են նաև «Թիմ»-ը և «Անվայելուչ կիրք»-ը:
Քոլին Մքքալոունի վերջին գիրքը, «Դառն ուրախություն» վերնագրով, հրատարակվել է 2013 թ .-ին: