Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էմիգրացիայում գտնվող գրողը դատապարտվել է հեռակա կարգով

08.08.2023


Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը գրող Դմիտրի Գլուխովսկուն մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքով նախատեսված ռուսական բանակի վերաբերյալ քաղաքական ատելության «Ֆեյք»֊եր տարածելու և «արհեստական ապացույցներ ստեղծելու» հոդվածի համապատասխան կետերի հատկանիշներով։ Գրաքննչական 207.3 հոդվածը այս երկրի քրեական օրենսգրքում ավելացվել է ռուս֊ուկրաինական պատերազմն սկսելուց անմիջապես հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։

Դատական քննությունը իրականացվել է հեռակա կարգով, քանի որ Գլուխովսկին գտնվում է էմիգրացիայում։

Գրողի նկատմամբ քրեական գործը հարուցվել է սոցցանցերում նրա կատարած հրապարակումների համար։ Մեղադրող կողմը հիմք է ընդունել 2022թ․֊ին ապրիլի 6֊ին Telegramm-ալիքում զետեղված «Պատերազմն ընդդեմ Ռուսաստանի» վերնագրով հոդվածը։

Այդ հրապարակման մեջ Գլուխովսկին գրել է«Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմը օրեցօր դառնում է առավել սարսափելի ու անմարդկային, իսկ պատճառները, որոնց հիման վրա այն սկսվել է, դառնում են առավել աննշան և կեղծ․․․»։ Հոդվածում Գլուխովսկին նաև նշել է, որ այդ պատերազմի պատճառով Ռուսաստանը ավելի ու ավելի է մեկուսանում արևմտյան քաղաքակրթությունից, նրա տեխնալոգիաներից ու մշակույթից, տեղեկատվությունից և շուկաներից, գիտությունից և ֆինանսներից;

Նշենք, որ գրողի դեմ վկայի կարգավիճակով ցուցմունքներ է տվել արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված NewsFront քարոզչամիջոցի աշխատակցուհի Յուլիա Լոզանովան։ Ի դեպ, ինքը Լոզանովան անձամբ չի մասնակցել դատաքննությանը։ Նրա անունից Դմիտրի Գլուխովսկու դեմ ցուցմունքները կարդացել է դատախազը։ Հետաքրքիր է նաև այն, որ Լոզանովան անձամբ ծանոթ չէ Գլուխովսկու հետ։ Նա պարզապես խորապես վիրավորված է գրողի հրապարակումների բովանդակությունից։

Նույն ձևով դատախազը կարդացել է նաև մեկ այլ վկայի ցուցմունք։

Ասենք, որ ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարությունը Գլուխովսկու նկատմամբ հայտարարել էր հետախուզում։ Իսկ անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ արդարադատության նախարարությունը նրան հայտարարել էր «օտարերկրյա գործակալ․։

Կան տեղեկություններ, որ Գլուխովսկու գրքերը հեռացնում են Մոսկվայի գրքի տան տեսանելի ցուցափեղկերից, իսկ գրադարաններում՝ գրադարակներից։
Դմիտրի Գլուխովսկին հայտնի գրող է։ Նա հետապոկալիպսային իրավիճակների մասին պատմող մի շարք հայտնի վեպերի հեղինակ է («Մետրո֊2033», «Մետրո֊2034», «Մետրո֊2035»):

Գլուխովսկին հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 125 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ