Անճանաչելի է և դրա պատճառը ամենևին էլ նրա ճաղատացող գլուխը չի09.18.2015
Մոսկվայում մեկնարկել է ամերիկյան անկախ կինոյի 9-րդ «Amfest-2015» փառատոնը, որը ըստ ավանդության կներկայացնի օվկիանոսից անդին ստեղծագործող անկախ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի ընտրանին: Նշենք, որ այդ ֆիլմերը հոլլիվուդյան կինոժապավեններից տարբերվում են, ոչ միայն իրենց համեմատաբար համեստ բյուջեներով, այլև մտահղացումների համարձակությամբ և նորարական քայլեր կատարելու ճկունությամբ, քանի որ կաշկանդված չեն մեծ ծախսերի դիմաց համապատասխան պատասխանատվության ծանրությամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
«Amfest-2015» փառատոնի գլխավոր հիթը «Սև պատարագ» ժապավենն է: Այս գանգստերական դրաման բեմադրել է Սքոթ Քուփերը: Ռեժիսորը իր դեբյուտը կինոյում կատարել է 2009 թ.-ին «Խելագար սիրտը» ֆիլմով, որտեղ խաղացած դերի համար Ջեֆ Բրիջեսը արժանացավ «Օսկար»-ի: Այս նոր ֆիլմում Քուփերը նկարահանել է մեկ այլ հայտնի աստղի՝ Ջոն Դեփփին, ով Հոլլիվուդում և կինոաշխարհին հայտնի է ոչ միայն կապիտան Ջեք Ճնճղուկի դերակատարմամբ, այլև իր ոչ միանշանակ բնավորությամբ: Բայց մոսկովյան հանդիսատեսին նրա կողմից սպասվում է մեծ անակնկալ: Բոստոնյան թալանչի, դաժան մարդասպան Ուայթ Բալջերի դերում Դեփփն ուղղակի անճանաչելի է և դրա պատճառը ամենևին էլ նրա ճաղատացող գլուխը չի:
«Սև պատարագ»-ը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին և թեև այստեղ չի արժանացել մեծ հիացմունքի, սակայն մասնագետների կարծիքով չի բացառվում, որ Ջոն Դեփփի անունը ևս հայտնվի «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակում:
Ի դեպ, «Amfest-2015»-ում ներկայացված մեկ այլ ՝ Ջոն Փոնսոլդտի «Զբոսուղու վերջում» ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյսի Այզենբերգի մասին նույնպես զրույցներ են ընթանում որպես «Օսկար»-ի հավանական թեկնածուի: Կինոնկարում Այզենբերգը խաղում է մի լրագրողի, ով հյուր է գնում «Անվերջանալի կատակ» հայտնի ստեղծագործության հեղինակ Դեվիդ Ֆոստեր Ուոլեսին: Նա պետք է գրի տեքստ, որը ոչ մի տեղ չպետք է հրապարակվի: Սակայն այդ մասին լրագրողը դեռ չգիտի և փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Ուոլեսն իր առջև բացի հոգին: Սակայն դրա հետ մեկտեղ, կինոնկարի ընթացքում լրագրողն ինքն էլ է բացահայտվում իր ներաշխարհի բոլոր կողմերով:
Կինոփառատոնը, կեզրափակվի մեկնարկից 10 օր անց՝ սեպտեմբերի 27-ին: