6 մշակութային կենտրոններից մի քանիսը իսկական տրանսֆորմերներ են08.07.2014
Օգոստոսի 7-ին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը լրագրողներին ներկայացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում առաջիկայում շահագործման հանձնվելիք 6 մշակութային կենտրոնների կոնցեպցիան: Այդ մասին հաղորդում է «Թագլուր» տեղեկատվական կայքը՝ հղում անելով «interfax»-ին:
Կապկովն ասել է, որ յուրաքանչյուր մշակութային կենտրոնի համար մոտեցումները յուրահատուկ են և անհատականեցված:
Ինքնատիպ և տեխնիկապես հագեցած լուծումներ են ստացել նաև կենտրոնների պլանավորումները: Դրանցից մի քանիսը նույնիսկ ունեն պատերն և շինարարական կառուցվածքները տեղաշարժող համակարգեր, որոնք հնարավորություն կտան կենտրոնները ֆիզիկական տրանսֆորմացիայի ենթարկել և վերածել բոլորովին այլ, համապատասխան միջոցառման համար հարմար, մի նոր միջավայրի:
Այժմ մշակութային կենտրոններում շինարարությունը դեռ շարունակվում է: Այդ աշխատանքներում ընդգրկված են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Մշակութային կենտրոնների բացումը նախատեսված է 2014թ.-ի հոկտեմբերին: