Դեսպանը քանդակներն ուղղակի պոկել է սրբազան տաճարի ճակատամասից02.19.2020
Հունաստանի իշխանությունները հույս ունեն, որ Պարթենոն տաճարի անգին քանդակները, որոնք 19-րդ դարում անօրինական ճանապարհով Աթենքից Անգլիա է տեղափոխել այն ժամանակ Կոստանդնուպոլսում Բրիտանիայի դեսպան լորդ Էլգինը. Լոնդոնը Brexit -ի ավարտից հետո կվերադարձնի Ակրոպոլիսում բացված նոր թանգարանին: Հունական կողմի հույսը հիմնված է այն տրամաբանության վրա, որ Միացյալ թագավորության և Եվրամիության միջև կնքվելիք առևտրային նախագիծը ներառում է նաև անօրինականորեն ձեռք բերված մշակութային օբյեկտների վերադարձ կամ փոխհատուցում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս առաջարկությանը իրավական տեսք տալու նախաձեռնությամբ հանդես եկած Հունաստանին աջակցել են Կիպրոսն ու Իտալիան, որոնք նույնպես անհանգստացած են գողացված մշակութային արժեքների և հատկապես հնագույն առարկաների ժամանակակից առևտրով:
Անգլիական «The Times» պարբերականը նշում է, որ Բրիտանական թանգարանը ողջունել է «ամբողջ աշխարհում հնագույն արժեքների անօրինական առևտրի դեմ» ցանկացած պարտավորություն: «Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որպեսզի բացահայտվեն և, նաև մեր օժանդակությամբ, վերադարձվեն այն օբյեկտները, որոնք հայտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում անօրինական ճանապարհով»,- հայտարարել են թանգարանի ներկայացուցիչները:
Հունաստանի կառավարությունը հույս ունի, որ Brexit-ը կփոփոխի Եվրամիության քաղաքական ուժերի հարաբերակցությունը և կնպաստի այն բանին, որ Միացյալ Թագավորությունը Աթենքին վերադարձնի Պարթենոնի գանձերը:
Այսօր Լոնդոնում է գտնվում Հին Հունաստանի գլխավոր տաճարի մարմարակերտ կոթողների կեսից ավելին: Թանգարանը դրանք գնել է 19-րդ դարում Օսմանյան Թուրքիայում Մեծ Բրիտանիան ներկայացնող դեսպան լորդ Էլգինից, որոնք վերջինս ուղղակի պոկել է Պարթենոնի պատերից: Էլգինը միայն Պարթենոնի ճակատամասից Անգլիա է ուղարկել 12 քանդակ, չհաշված նաև նախշազարդ սալաքարերը և քանդականախշ բազմաթիվ դետալներ: Հույները հույս ունեն, որ այդ բոլոր արժեքները տեղ կգտնեն 2009թ.-ին Ակրոպոլիսում կառուցված ժամանակակից թանգարանում, որի մակերեսը 21 հազար քառակուսի մետր է:
Եվրամիության և Բրիտանիայի միջև առևտրային հարաբերությունների վերաբերյալ բանակցությունները մեկնարկելու են մարտ ամսին, սակայն չի բացառվում, որ տարաձայնությունների պատճառով դրանք երկար ժամանակ տեղում կդոփեն: Եթե մինչև տարեվերջ ազատ առևտրի մասին համաձայնագիր չստորագրվի, բանակցային գործընթացի ժամկետը չի երկարացվելու: Այդ ժամանակ նրանց միջև առևտուրը կկարգավորվի Համաշխարհային առևտրի կազմակերպությւան կանոններով: Իսկ դա շատ այլ հարցերի հետ կառաջացնի բազմաթիվ մաքսային տարիֆների հիմնախնդիրներ:
Միացյալ թագավորությունը Եվրամիությունից հեռացել է 2020թ.-ի հունվարի 31-ին: Դրանից հետո մեկնարկել է անցումային փուլը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները ոչ մի փոփոխության չեն ենթարկվի: Այդ փուլը կավարտվի 2020թ.-ի դեկտեմբերի 31-ին: