Դիեգո Ռիվերայի 80 տարի առաջվա երազանքը իրականացրեց նրա դուստրը11.10.2021
Մեխիկոյի Անաուկալլի թանգարանի տարածքում բացվել է «The City of Arts» («Արվեստների քաղաք») անունով մի հսկայական համալիր, որի մասին 80 տարի առաջ երազում էր Մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերան։ Այդ մասին «artnews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Համալիրը զբաղեցնում է 6 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես, որն, ըստ էության, ներկայացնում է մի փոքրիկ քաղաք֊թանգարան իր այգիներով, ցուցասրահներով, բեմերով, արվեստանոցներով, գրադարանով և այլ «ենթակառուցվածքներով»։ Համալիրն ունի նաև նաև 50 հազարից ավելի ցուցանմուշների յուրահատուկ հավաքածո, որը ներկայացնում է մինչիսպանական արվեստը։ Դրանք, հիմնականում հավաքել է հենց Դիեգո Ռիվերան։
Նկարիչն Անաուկալլիի ուղղությամբ սկսել է աշխատել 1941 թ֊ից։ 1945 և1950 թվականների միջակայքում նա գրել է հռչակագիր՝ խոստանալով «Արվեստների քաղաքում» միավորել Մեքսիկայի բնակչության բոլոր շերտերին և նրանց մերձեցնել գեղեցիկին։ Սակայն 1957թ․֊ին գեղանկարիչը մահացավ, իսկ նրա պլանները ճեպանկարների ու գծագրերի տեսքով մնացին թղթի վրա։
Անաուկալլի թանգարանի առաջին շենքը, որը կառուցվեց ացտեկական բուրգի ոճով, իրականություն դարձավ Ռիվերայի դստեր՝ Ռութ Ռիվերա Մարինի ջանքերով։ Այդ շինության մեջ հնարավոր եղավ տեղավորել մոտ երկու հազար յուրահատուկ ցուցանմուշ․․․
Իսկ նախագիծն ամբողջությամբ հնարավոր եղավ իրականացնել միայն 6 տարվա ընթացքում։ Դրա վրա ծախսվեց, ընդհանուր առմամբ, 960 մլն դոլար։