Մել Գիբսոնը սկսել է իր երկրորդ «ծիսական նախագիծը»06.10.2016
Ամերիկյան հանրահայտ կինոդերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը աշխատում է իր աղմկահարույց «Քրիստոսի տանջանքները» ֆիլմի շարունակության վրա; Այդ մասին «The Hollywood Reporter» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Ես միշտ ցանկանում էի ներկայացնել այս պատմությունը: «Տանջանքները» սկիզբն էր, բայց այդ պատմությունն ունի շարունակություն»,- ասել է Գիբսոնի գործընկեր Ռենդել Ուոլեսը, ով նրա հետ 1995 թ.–ին նկարահանել է «Խիզախ սիրտը» Օսկարակիր գեղարվեստական կինոժապավենը:
«Քրիստոսի տանջանքները» ֆիլմը պատմում է Հիսուսի կյանքի վերջին 12 ժամերի մասին: Անկախ ստուդիայի կողմից թողարկված այդ կինոնկարը, որի բյուջեն կազմել էր 30 մլն դոլար, համաշխարհային վարձույթում հավաքեց 612 մլն դոլար:
Սիկվելը հիմնականում անդրադառնում է Հիսուսի համբարձման հրաշքին:
Ուոլեսի ասելով, թեև իրենք արդեն սկսել են աշխատել այդ ֆիլմի սիկվելի սցենարի վրա, սակայն դրա ֆինանսավորման խնդիրը դեռ լուծված չի, թեև որոշ ներդրողներ, այնուամենայնիվ, հետաքրքրություն ցուցաբերում են այս նախագծի նկատմամբ: Ուոլեսը նաև նշել է, որ փողի մասին շատ վաղ է խոսել, քանի որ. «Սա մասշտաբային, ծիսական նախագիծ է»: