Հաջորդ տարի կարող են մասնակցել կայանալիք մրցույթին 03.03.2021
«Եվրատեսիլ֊2021» երգի միջազգային փառատոնը կկայանա ցանցից դուրս կարճ ձևաչափով։ Այդ մասին միջոցառման կազմակերպիչների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։
Մասնակից պատվիրակությունների կազմը նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ կլինի։ Կրճատված է նաև մրցույթը լուսաբանող լրագրողների թիվը։
Այս տարի նման արտոնություն կտրվի 500 լրագրողի, իսկ մամուլի 1000 ներկայացուցիչների էլ այդպիսի հնարավորություն կընձեռվի հատուկ հարդարված մամլո կենտրոնում։ Առայժմ դեռ վճռված չէ մրցույթի անցկացման վայրում հանդիսատեսների լինել֊չլինելու հարցը։
Դեռ 2020թ․ի հոկտեմբերի 26֊ին հայտնի էր դարձել, որ 41 երկրների ներկայցուցիչ կատարողներ կմասնակցեն «Եվրատեսիլ 2021»֊ին։ Միջոցառման գործադիր տնօրեն Մարթինա Օսթերդալը հայտարարել է, որ 2021թ֊ի մասնակիցների թիվը նույնն է լինելու, ինչ֊որ հայտարարվել էր 2020թ․֊ի համար։
65֊րդ միջազգային երաժշտական ,Եվրատեսիլ֊2020» մրցույթը պետք է կայանար մայիսի 12-16֊ին, Ռոտերդամի (Նիդերլանդներ) «Ahoy» համերգային կենտրոնում, սակայն չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Դրա փոխարեն մայիսի 16֊ին անցկացվեց առցանց֊շոու` չեղյալ հայտարարված Եվրատեսիլ֊2020»֊ի կատարողների մասնակցությամբ։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ բոլոր այդ երգիչները հաջորդ տարի կարող են մասնակցել կայանալիք մրցույթին, սակայն նոր երգերով։