Բենքսիի ամանորյա գրաֆֆիտը 12.12.2019
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին Բիրմինգհեմ քաղաքի պատերից մեկի վրա նոր գրաֆիտ է պատկերել։ Այդ ստեղծագործության թեման ամանորյա է և պատկերում է երկու վազող եղջերու, որոնց լծասարքի պարանները կարծես ագուցվում են նույն պատի տակ դրված նստարանին։
Ստացվում է այնպիսի տպավորություն, որ եղնիկները (Սանտա Կլաուսի սահնակի շարժիչ ուժերը) իրենց ետևից քարշ են տալիս միանգամայն իրական քաղաքային նստարանը, որը,ինչպես պարզվում է, բիրմինգհեմցի մի անտուն թափառականի համար ծառայում է որպես մահճակալ․․․