Հայտնի է դարձել, որ Շեքսպիրը համահեղինակ ունի10.24.2016
Բրիտանացի գրող Քրիսթոֆեր Մարլոն ճանաչվել է Շեքսպիրի «Հենրիխ VI» պատմական քրոնիկոնի համահեղինակ: Այսուհետ երկու դրամատուրգների անունները միասին կերևան այդ երկի տիտղոսաթերթին: Մասնավորապես այդ ձևով առաջիկայում լույս կտեսնի հայտնի քրոնիկոնների Օքսֆորդի համալսարանի ակադեմիական հրատարակությունը: Այդ մասին «theguardian.com »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս բացահայտումը կատարվել է 5 երկրների մասնագետների համագործակցությամբ: Համակարգչային տեխնոլգիաերի կիրառմամբ ուսումնասիրելով այդ ստեղծագործության տեքստը, գիտնականները պարզել են, որ քրոնիկոնի բոլոր երեք մասերը հանդիսանում են բրիտանացի այս երկու հեղինակների համատեղ աշխատանքի արդյունք:
Հիշեցնենք, որ «Հենրիխ VI» պատմական քրոնիկոնը Շեքսպրի միակ ստեղծագործությունը չէ, որում նրա հեղինակ լինելը հայտնվել է հարցականի տակ: Հետազոտողները պնդում են, որ նրան վերագրվող 44 պիեսներից 17-ը կարող էին գրված լինել այլ գրողների հետ համահեղինակությամբ: Որոշ տեքստեր ի սկզբանե ստեղծվել են համատեղ, որոշներում՝ կատարվել են ուղղումներ:
Քրիսթոֆեր Մարլոն XVI դարի անգլիացի բանաստեղծ է և դրամատուրգ: Նա Շեքսպիրի ժամանակակից է: Գրականության պատմաբանները վաղուց այն կարծիքն են հայտնել, որ այս երկու գրողները միմյանց վրա փոխազդեցություն են ունեցել: Կան նաև որոշ տեսական հաստատումներ այն մասին, որոնց համաձայն Շեքսպիրի անվամբ հայտնի դարձած ինչ-ինչ գործերը վերագրվում են Մարլոյին: