«Բեռլինալե»-ում կլինի 19 համաշխարհային պրեմիերա02.03.2016
Նախօրեին Բեռլինում ներկայացվել է 2016թ.-ի «Բեռլինալե» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը, որը կկայանա փետրվարի 11-21-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Փառատոնն այս տարի կբացվի Ջոել և Իթանա Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմով:
Ընդհանուր առմամբ մրցութային ծրագրին կմասնակցեն 23 կինոնկար: Ոսկե և արծաթե արջերի համար կպայքարեն 18 ֆիլմ, իսկ մնացածը կցուցադրվեն մրցույթից դուրս, որոնց թվում նաև Քոեն եղբայրների կինոնկարը: Նշենք, որ «Բեռլինալե»-ում ցուցադրվելիք ֆիլմերից 19-ի համար այս իրադարձությունը նաև համաշխարհային պրեմիերա է:
Փառատոնի Միջազգային ժյուրին կգլխավորի հոլլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփը: