Ընտանեկան արժեքներ քարոզող ֆիլմերի արտադրությունը կստանա օժանդակություն02.25.2015
Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը կօժանդակի ընտանեկան արժեքների, Ղրիմի և 1917 թ.-ի դեպքերի 100--ամյակին նվիրված ֆիլմերի արտադրությունը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Մենք ընտրում ենք այնպիսի թեմաներ, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտություն ունեն լրացուցիչ խթանման: Անցյալ տարի, օրինակ, հատուկ ուշադրության արժանացան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանին նվիրված ստեղծագործությունները: Տրամաբանական է, որ 2015 թ.-ին թեմաներից մեկը պետք է դառնար Ղրիմը»,- նշել է Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրեն Վյաչեսլավ Տելնովը:
Այս տարի նման թեմաները դասակարգվել են 10 կետից կազմված ցուցակում:
Նշենք, որ բացի Ղրիմից և հիշարժան տարեթվերից այստեղ կան նաև թեմաներ՝ որոնք ներկայացնում են Ռուսաստանը, որպես բազմազգ երկիր, մարդկանց ոգեշնչող հաջողության պատմություններ, դասականների գործեր, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարող հերոսների, սահմանափակ հնարավորություններով մարդկանց հանրային կյանքի մեջ ինտեգրելու հիմնախնդիրներ: