Հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային դարձել է Բուքերյան մրցանակակիրՀունգարացի գրող Լասլո Կրասնահորկային դարձել է միջազգային հեղինակավոր Բուքերյան մրցանակաբաշխության հաղթող: Հաղթողի անունը հայտարարվել է նախօրեին՝ Լոնդոնի Ալբերտի և Վիկտորիայի թանգարանում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Լասլո Կրասնահորկային հիմնականում գրում է հակաուտոպիական ստեղծագործություններ: Էկրանավորվել են ոչ միայն նրա «Սատանայական տանգո» վեպը և մի շարք նովելներ, այլև շատ սցենարներ ( «Թուրինյան ձին» և «Մարդը Լոնդոնից» (ըստ Ժորժ Սիմենոնի նույնանուն վեպի):
Այս մրցույթում նա հաղթող է ճանաչվել 10 հավակնորդների կազմից, որոնց մեջ էին նաև գրող և թարգմանիչ Սեզար Այրան՝ Արգենտինայից, Հոդա Բարաքաթը՝ Լիբանանից, գրող-պատմաբան Մարիս Կոնդը՝ Գվատելուբայից, Միա Կաուտոն՝ Մոզամբիկից, Ամիթավ Գոշը՝ Հնդկաստանից, Ֆաննի Հուին՝ ԱՄՆ-ից, Իբրահիմ ալ-Քոնին՝ Լիբիայից, լրագրող և գրող Ալաին Մաբանկուն՝ Կոնգոյից, բանաստեղծ և դրամատուրգ Մարլենա վան Նիքերքը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Եզրափակչի մասնակիցներից որևէ մեկը նախկինում Բուքերյան մրցանակակիր չի եղել: Անգլերեն լեզվով ստեղծագործող հեղինակները մրցույթում կազմել են մասնակիցների 80 տոկոսը:
Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 2005 թ.-ին: Ի տարբերություն ամեն տարի Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Համագործակցության երկրներում անգլերեն լեզվով ստեղծագործող գրողների միջև անցկացվող մրցույթի, Միջազգային Բուքերը տրվում է արտասահմանցի գրողներին՝ երկու տարին մեկ անգամ: Մրցույթի դափնեկիր դարձողը ստանում է 60 հազար ֆունթ սթեռլինգ և ևս 15 հազար ֆունթ իր գրքի թարգմանության համար: