Վլադիմիր Պուտինին սատարող մշակութային գործիչների թիվն աճում է03.14.2014
Այսօրվա վիճակով Ուկրաինայի թեմայով Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը սատարող ռուսական մշակույթի գործիչների բաց նամակի տակ ստորագրողների թիվը արդեն հատել է 300-ի սահմանը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am» կայքը:
Փաստաթուղթը, որը տեղադրված է ՌԴ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում ստորագրությունների համար բաց է: Լրագրողների հարցումների համաձայն ստորագրողները իրենց համաձայնությունը և օժանդակությունը երկրի իշխանություններին արտահայտում են կամավոր, առանց որևէ մեկի թելադրանքի:
Իսկ մտավորականության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, որոնց թվում իրավապաշտպաններ, գրողներ և դերասաններ հանդես են եկել «Ընդդեմ պատերազմի: Ընդդեմ Ռուսաստանի ինքնամեկուսացման: Ընդդեմ ամբողջատիրության վերականգնման» կոնգրես անցկացնելու նախաձեռնությամբ:
«Նովայա գազետա» թերթն այդ առթիվ տպագրել է նախաձեռնող խմբի անունից մի դիմում, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանի բոլոր պետական ԶԼՄ-ները հեղեղված են ստով և ապատեղեկատվությամբ, նշում է «Էխո Մոսկվի» -ն: