Պատրաստել պրոֆեսիոնալ ստեղծագործական կադրերի նոր սերունդ06.06.2018
Ամերիկյան հայտնի «Disney» ընկերությունը և Ռուսաստանում գործող կինոյի և հեռուստատեսության «Ինդուստրիա» ընկերությունները հայտարարել են, որ կհամագործակցեն կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որի գործունեության մեջ կներգրավեն տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Ինդուստրիա»-ն Ռուսաստանում բացված կինոյի և հեռուստատեսության առաջին դպրոցն է, որը նախատեսում է այդ երկրի համար պատրաստել պրոֆեսիոնալ ստեղծագործական կադրերի նոր սերունդ: Այն հիմնդրել են կինոռեժիսոր և դերասան Ֆեդոր Բոնդարչուկը և «Վոդորոդ» կինոընկերության պրոդյուսերներ Միխայիլ Վրուբելը և Ալեքսանդր Անդրյուշչենկոն: