Մեծ ծովանկարչի հիմնած ցուցասրահն առաջին անգամ կհիմնանորոգվի05.29.2019
Թեոդոսիայում գտնվող մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցասրահը երկար տարիներ անց կենթարկվի հիմնանորոգման, որը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: Այդ աշխատանքները, սակայն, կիրականացվեն առանց ցուցասրահի գործունեությունը դադարեցնելու: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս մշակութային հաստատությունում նման մասշտաբային աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ: Նշենք, որ սա Ռուսաստանի պատմության մեջ շարք մտած գեղանկարչական առաջին հանրային ցուցասրահն է, որը հիմնվել և բացվել է հայ մեծ ծովանկարչի նախաձեռնությամբ: Դրանից հետո այստեղ մինչև այժմ նորոգման նշանակալից աշխատանքներ չեն իրականացվել:
Գեղանկարչական գործերի այս ընդարձակ համալիրի մի հատվածը եղել է Այվազովսկու քրոջ՝ Եկատերինա Մազիրովայի տունը: Այստեղ հիմնականում ցուցադրվում են Այվազովսկու բիբլիական թեմաներով ստեղծագործությունները:
Ցուցասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը տեղեկացրել է, որ իրենց մշակութային հաստատության տարածքը կընդարձակվի հարևանությամբ գտնվող զինվորական ավանի հաշվին, որը 2014թ.-ից հետո չի օգտագործվում որևէ մեկի կողմից և պարզապես բարձիթողի վիճակում է:
Դա հնարավորություն կտա ստեղծելու ֆոնդերի պահպանման համար նոր, ժամանակակից և տեխնիկապես արդիական շինություններ և թանգարանի բնականոն գործունեության և նկարների վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
Վերականգնումից հետո այստեղ կբացվեն նաև երկու նոր ցուցադրություններ, որոնք կներկայացնեն Թեոդոսիայի պատվավոր քաղաքացի Այվազովսկու կյանքն ու գործունեությունը, Ղրիմի զարգացման մեջ նրա կատարած մեծ ներդրումը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: